211652_close_icon
views-count850 դիտում article-date 17:00 23-09-2023

Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ. Բաբայան. News.am

Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Արցախում վիճակը շարունակում է մնալ ծանր, մի  քանի բեռնատարներ ժամանել են, հիմա սպասում ենք նոր բեռնատարների մուտքին: Իհարկե, սա փոքր-ինչ կթեթեւացնի  սոցիալական,, կենցաղային պայմանները, եթե էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվի, կթեթեւանա վիճակը, հետո մնացածը կտեսնենք: Նախօրեին բեռնատարները Լաչինի միջանցքով են եկել, հիմնականում բերել են սնունդ, փոքր ինչ վառելիք, նաեւ դեղորայք»,-ասաց նա:

Հարցին, թե Ադրբեջանը արդյոք պահում է պայմանավորվածությունները արցախյան կողմի հետ, Բաբայանը ասաց, որ շուտ է դեռ այդ մասին խոսել, պետք է սպասել:

Խոսելով պայմանավորվածությունների մասին, Բաբայանը նշեց, որ այս պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել թեթեւացնել կենցաղային վիճակն Արցախում:

«Մնացած հարցերը ինձ թվում է հետագա հանդիպումների ժամանակ կքննարկվեն: Այս պահի դրությամբ քննարկվում են զոհվածների տեղափոխումը, անհետ կորածների ու վիրավորների հարցը եւ նման հարցեր: Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով շատ գյուղերի հետ կապ իրոք չկա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր