211652_close_icon
views-count1321 դիտում article-date 22:41 22-09-2023

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների լուսանկարներ է հրապարակել

Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այս մասին հայտնել է Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունը եւ հրապարակել Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների լուսանկարներ։

«Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։

Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը»,– հայտնում է ԱԻՊԾ-ն։

Նմանատիպ նյութեր