211652_close_icon
views-count853 դիտում article-date 18:22 21-09-2023

Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպանների հետ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ, ՄԹ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները դեսպաններին հանգամանալից ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Անդրադարձ է կատարվել նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: Ընդգծվել է ՄԱԿ ԱԽ-ի միասնական և թիրախային գործողությունների անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր