Եվլախում մեկնարկել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները․ tert.am
Ադրբեջանի Եվլախ քաղաքում մեկնարկել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակացությունները: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ria.ru-ն, գրում է Tert.am-ը։
Հայտնի է, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:
Նշենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Եվլախում է. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով համապատասխան տեսանյութեր:
Ինչպես նշում է ria.ru-ն, արցախյան պատվիրակությանն ուղեկցում է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը: