1552 դիտում
10:24 20-09-2023
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին Facebook-ում անգլերենով գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է NEWS.am-ը։
«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։
Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է»,- նշել է Մխիթարյանը։
Նա կոչ է անում իր երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը։
«Երեխաները թիրախ չեն, 2 երեխա արդեն սպանվել է»,- հավելել է Մխիթարյանը։

Նմանատիպ նյութեր
3425 դիտում
19:48 24-06-2014
Ուշադրություն. նրան որոնում են իրավապահները. արձագանքեք, ճանաչողներ (տեսանյութ)
3217 դիտում
22:38 10-06-2015
Խարդախի դեմքն արձանագրել է փողոցի տեսանկարահանող սարքը. արձագանքեք, ճանաչողներ. տեսանյութ
Այս բաժնից
10498 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am