211652_close_icon
views-count928 դիտում article-date 20:44 19-09-2023

Յուրաքանչյուրն իր մասով` փաստաթղթային, քաղաքական, բարոյական առումով ունեին ու ունեն պատասխանատվություն․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե ՀՀ իշխանությունն ինչպես է իր պատասխանատվությունը ռուսների կամ մյուսների վրա բարդում:

Կամ ինչպես են տարբեր միջազգային դերակատարներ արդարանում կամ հրապարակային փոխհրաձգություն վարում ՀՀ իշխանության հետ:

Յուրաքանչյուրն իր մասով` փաստաթղթային, քաղաքական, բարոյական առումով ունեին ու ունեն պատասխանատվություն, որը ոչ մի ձևով չի իրացվում:

Կարծես բոլորով պատերազմ հայտարարած լինեն Արցախի հերոսական ժողովրդին ու դրան հասնելու համար ամեն ինչ անում են` մեկը լռությամբ, մյուսը վճռականության բացակայությամբ, մյուսն իրականության փախուստով»:

Նմանատիպ նյութեր