211652_close_icon
views-count1156 դիտում article-date 19:54 19-09-2023

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 80 վիրավոր կա, արձանագրվել է մահվան 5 դեպք. ԱՀ առողջապահության նախարարություն

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ 

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։
 

Նմանատիպ նյութեր