Այսօր Արցախում վիրավորում ստացած երեխաներից երեքը ծանր վիճակում են
Արցախում վիրավորված ինը երեխաներից երեքը ծանր վիճակում են։ 24News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։
Երեխաներից մեկը վիրահատարանում է՝ ներքին արյունահոսություն ախտորոշմամբ, մեկ երեխա արդեն վիրահատվել է՝ կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով, ևս մեկ երեխա՝ ծանր գանգուղեղային վնասվածքով, պատրաստվում է վիրահատության։