211652_close_icon
views-count8693 դիտում article-date 23:09 18-09-2023

Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին

Սեպտեմբերի 20-ի և 23-ի ցերեկը, 21-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին ժամանակ հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 19-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, Սյունիքում և Արցախում՝  7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում սեպտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լուսանկարը՝ Նարեկ Ծատուրյանի

Նմանատիպ նյութեր