211652_close_icon
views-count994 դիտում article-date 19:11 18-09-2023

Ամեն ինչ առջևում է. Շարունակելու ենք հավատարիմ մնալ սկզբունքներին, որոնցով մասնակցում էինք Երևանի ավագանու ընտրություններին. Վիկտոր Մնացականյան

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի՛ երևանցիներ,
«Հաղթանակ» կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր քվեի համար, որ տվել եք մեզ։ 

Սա մեր կուսակցության և ավագանու թիմի առաջին մասնակցությունն է քաղաքական պայքարին, սակայն հերթականը՝ Երևանը ՄԱՐԴԱՄՈՏ քաղաք դարձնելու ճանապարհին։
Շարունակելու ենք ձեզնից ստացած վստահության  ուժով և նոր եռանդով ամեն ինչ անել, որ մեր սիրելի քաղաքն ավելի  ընկալելի ու հասանելի դառնա որպես համայն հայության մայրաքաղաք, մեր երկիրը լցվի ձգողականության նոր ուժով, իսկ Արցախը մշտապես շնչի հայկականությամբ։
Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր այն սկզբունքներին, որոնցով մասնակցում էինք Երևանի ավագանու ընտրություններին։ 

Երևանը ժամանակակից, մրցունակ, հարմարավետ, անվտանգ  դարձնելու մեր տեսլականը շարունակելու է ծնունդ տալ նոր նախագծերի, որոնք  իրականացվելու են ի շահ ձեզ և Երևանի։ 
Միևնույն ժամանակ, մենք մեր ներուժը, փորձառությունը և քաղաքային կառավարման տարբեր ոլորտներին վերաբերող մեր ծրագրային նախաձեռնությունները պատրաստակամորեն  կներդնենք բոլոր այն համայնքներում, որտեղ մտադրություն և ցանկություն կլինի դառնալ հարմարավետ բնակավայր,  զարգանալ համաչափորեն և ժամանակակից  միտումներով։
Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։
Ամեն ինչ առջևում է։
Հարգանքով՝
Վիկտոր Մնացականյան
«Հաղթանակ» կուսակցության նախագահ»։

Նմանատիպ նյութեր