211652_close_icon
views-count601 դիտում article-date 17:45 16-09-2023

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կարմիր Խաչի պատվիրակության ղեկավարի հետ են հանդիպել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը երեկ՝ սեպտեմբերի 15-ին, հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

Ողջունելով հյուրերին, Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանում իրականացրած գործունեության համար։ Թիերի Ռիբոն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Կարմիր Խաչի գործունեությունը բարձր գնահատելու համար։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1990-ականներից և 2020 թվականից անհետ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչվող հարցերին։

Այդ մասին հայնում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։

Նմանատիպ նյութեր