211652_close_icon
views-count646 դիտում article-date 23:54 15-09-2023

«Ձեր ձայնը տվեք ձեր կարծիքով ամենաանցողիկ թեկնածուի օգտին, որը որեւէ դեպքում չի համագործակցի Փաշինյանի ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում». Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.

«Շատերը դիմում են հարցով, թե ու՞մ է սատարում Հայ Ազգային Կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրություններում:

Կոնգրեսը չի մասնակցում այս ընտրություններին, հետեւաբար չի կարող պատասխանատվություն կրել մրցող թեկնածուներից որեւէ մեկի համար:

Իմ խորհուրդը հետեւյալը կլինի:

Եթե ցանկանում եք առաջնորդվել Հայաստանի քաղաքական համակարգը առողջացնելուն ուղղված ռազմավարական քվեարկության նկատառումներով, ձեր ձայնը տվեք ձեր կարծիքով ամենաանցողիկ թեկնածուի օգտին, որը որեւէ դեպքում չի համագործակցի Փաշինյանի ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում:

Եթե հաջողվի խափանել հին կոռումպացված մեթոդներով հաղթել փորձող ՔՊ-ի իշխանության վերարտադրումը, Նիկոլի իշխանությունը քթին մի լավ հարված կստանա: Դրանով էապես կբարելավվեն ցիվիլ եւ անցնցում գործընթացներով Նիկոլին իշխանությունից հեռացնելու հեռանկարները:

Իսկ եթե սկզբունքայնորեն չեք ցանկանում ձեր ձայնը տալ եղած թեկնածուներից որեւէ մեկին, անպայման մասնակցեք ընտրությանը, որպեսզի նվազեցնեք կեղծման հնարավորությունները, իսկ քվեաթերթիկը անվավեր դարձրեք, նրա վրա գրելով ձեր նախընտրելի, բայց ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժի անունը»:

Նմանատիպ նյութեր