211652_close_icon
views-count658 դիտում article-date 16:11 15-09-2023

Քերոբյանը Ռայֆայզն բանկի Ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավարին է ներկայացրել ՀՀ-ում տնտեսական ցուցանիշը

Ֆրանկֆուրտում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ռայֆայզն բանկի ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավար Ստեֆան Բոլցի հետ։

Հանդիպմանը Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները,  անդրադարձել ֆինանսական և բանկային համակարգին, պետական օժանդակության գործիքակազմին, մասնավորապես՝ լիզինգի ծրագրերին ու լիզինգային փաթեթներին և իրականացվող բարեփոխումներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել՝ համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։

Նմանատիպ նյութեր