Շնորհավորում եմ Ավինյանին եւ ՔՊ-ի Երեւանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով. Փաշինյան
Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս թիմին վստահաբար կարելի է վստահել Երեւան մայրաքաղաքի կառավարումը»,-հավելել է նա:
Նշենք, որ նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճը: Բանավեճին չէին մասնակցում Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թեւանյանը: