Կապանի թանգարանից ցուցանմո՞ւշ է անհետացել․ նախկին տնօրենի հեռակա մարտահրավերը Սյունիքի մարզպետին
Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Քրիստինե Պետրոսյանը հեռակա մարտահրավեր է նետել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, գրում է Aravot.am-ը։
Վերջինս Քրիստինե Պետրոսյանին 2022թ․ ապրիլին ազատել է տնօրենի պարտականություններից, քանի որ նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ տարի ժամկետով։ Դատարանը ճիշտ է համարել մարզպետի որոշումը եւ Պետրոսյանին չի վերականգնել աշխատանքում։ Երեկ Քրիստինե Պետրոսյանը հայտարարել է, որ «Ղուկասյանը իր բանդայով» դուրս է եկել իր դեմ։ Ըստ տիկնոջ հայտարարության՝ երբ Ղուկասյանը վարչապետի խորհրդական էր ու Սյունիքի հարցերով միջգերատեսչական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, թանգարանի արդիականացման համար գումար է հատկացնում։
Հետո, ըստ Քրիստինե Պետրոսյանի, նրան հորդորում են՝ գումարը փոխանցել փորձագետի հաշվեհամարին այն դեպքում, երբ ոչ մի գործ չէր արված։ Տիկնոջ խոսքով, մարզպետը փորձում է թուլացնել Նիկոլ Փաշինյանին՝ աշխատանքից ազատելով ՔՊ-ականներին։
Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքի էջով իր հերթին պատասխանել է աշխատանքից ազատված տիկնոջը։
Ըստ Ղուկասյանի՝ ինքը «ֆեյքաբլոգերային, անանուն ու բամբասանքախառը, զրպարտող, սիրողական մակարդակի անհայտ ծագման կայքերում ու սոցիալական հարթակներում հրապարակվող գրոհներին» պատասխանելու միտում չունի։ Պարզապես դիմում է իրեն ճանաչող, իր գործունեությանն իրապես ծանոթ, իր արժեհամակարգին, աշխարհայացքին ու Սյունիքին նվիրվելու աշխատելաոճին հավատացող քաղաքացիներին, որոնց մեջ կարող են հարցեր ծագել կամ թյուրըմբռնում լինել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։