211652_close_icon
views-count826 դիտում article-date 13:42 13-09-2023

Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի. Մանե Թանդիլյան

«Ապերլու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սահմաններին տեղի ունեցավ ադրբեջանական հերթական ագրեսիան, ինչի հետևանքով ունեցանք մի քանի հարյուր զոհ և վիրավոր, կորցրեցինք ռազմավարական նշանակության տարածքներ։ 

Ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմից հետո էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և դիրքորոշումը չեն դադարում և թշնամու նպատակը առնվազն հայկական աշխարհին անդադար ճնշման մեջ պահելն է՝ պարբերաբար պատճառելով կորուստներ։ 

Կարևորելով կայուն և երկարատև խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ պետք է փաստել, որ առանց ուժեղ տնտեսության և ուժեղ բանակի, առանց բարձրորակ դիվանագիտության, հնարավոր չէ ակնկալել խաղաղություն ինչպես Ադրբեջանից, այնպես էլ՝ միջազգային հանրությունից։ 

Հայաստանի և Արցախի դիմադրողականության շարունակական նվազումը ավելի մեծ անվտանգային ռիսկեր է իր մեջ պարունակում, հետևաբար մեր բոլոր ջանքերը պետք է գործադրել ամրապնդելու Հայաստանի և Արցախի ռեսուրսները՝ դիմակայելու մարտահրավերներին։ 

Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի։ 
Փառք հայրենիքի համար նահատակվածներին։
 

Նմանատիպ նյութեր