Ի՞նչ ապրանքներ են եղել Արցախ հասած ռուսական Կարմիր խաչի բեռնատարում
Հայտնի է, թե Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մեջ ինչ ապրանքներ կան։ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկություն է հրապարակել այդ մասին։
Հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն:
Նշվում է, որ Արցախ է տեղափոխվել մթերային 1000 փաթեթ, որի մեջ մտնում է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոն (3 հատ), 1կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց5 հատ շոգեխաշուկ (Тушенка) 5 հատ։
Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։
Արցախ է բերվել նաև 192 մանկական հավաքածու։
«Մանկական հավաքածուն ներառում է 1 հատ կիսել, 3 հատ վիտամինային պաստիլա, 1 ատամի խոզանակ, 8 հատ մանկական խյուս, 1 հատ մանկական ձկան յուղ, 1 հատ մանկական ցանափոշի»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուսական Կարմիր խաչի բեռնատարում եղել է նաև 270 անկողնային պարագաների, 200 հիգիենիկ պարագաների հավաքածուներ։