211652_close_icon
views-count1276 դիտում article-date 19:45 11-09-2023

Հարձակում է տեղի ունեցել լրագրող Անի Գևորգյանի վրա

«Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հայտնում է, որ հարձակում է տեղի ունեցել լրագրող Անի Գևորգյանի վրա»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ըստ լրագրողի, հարձակվողը նույն անձն է, ով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո սոցցանցային իր էջում տեղադրել է լրագրողների լուսանկարները և հասցեական սպառնացել նրանց հանդիպելու դեպքում մարմնական վնասվածքներ հասցնել:

Հռիփսիմե Ջեբեջյանն այդ առթիվ դիմել է ոստիկանություն: Հհ Ոստիկանություն-ը, բնականաբար, այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել կանխելու ենթադրյալ հանցագործության իրականություն դառնալը:

Եվ ահա, այսօր, Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողների հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձը փորձել է կյանքի կոչել իր սպառնալիքները:

Դատելով փաստից, որ Նիկոլ Փաշինյանին անհարմար հարցեր տվող լրագրողներին սպառնացողները մասնակցում են իշխանական թեկնածուի քարոզարշավին, կարող ենք հիմնավոր կերպով ենթադրել, որ լրագրողների դեմ անգամ ֆիզիկական հաշվեհարդներների կոչերով արշավներն ուղորդվում են հենց իշխող ուժի կողմից»:

Նմանատիպ նյութեր