211652_close_icon
views-count997 դիտում article-date 17:27 11-09-2023

Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 12-15-ն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 12-15-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

«Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանի Թումանյանի անվան այգում (Թումոյի այգի) իրականացվելու է հայ և համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունը՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ։ Թատրոնի արտիստների կազմի ներկայացմամբ սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ», սեպտեմբերի 14-ին՝ Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերաները, իսկ սեպտեմբերի 15-ին՝ «Օպերա գալա» համերգային ծրագիրը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ս.թ. սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ սեպտեմբերի 12-ին,13-ին,14-ին և 15-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին», - ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր