211652_close_icon
views-count631 դիտում article-date 13:13 10-09-2023

Շվեդիայի հայ համայնքը կոչ է արել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը

Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ ի սատարում շրջափակման մեջ գտնվող արցախցիների` կոչ անելով Եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել ու դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու միջոցներ ձեռնարկել`  կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։

Սոդերթելյեի հավաքատեղում կազմակերպված ծրագրից և Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները հայկական դրոշներով  և պաստառներով E4 ճանապարհով ուղեվորվեցին դեպի Ստոկհոլմ։

Կազմակերպիչներն իրենց կոչով հորդորում էին ինչպես համայն աշխարհի պետական ատյաններին  այնպես նաև աշխարհում սփռված մեր հայ համայնքներին լուռ չմնալ և հնարավոր բոլոր տարբերակներով պայքարել հայրենի հողում ապրելու հայի իրավունքի համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր