943 դիտում
12:01 10-09-2023
Ադրբեջանը պնդում է, որ եթե Լաչինի միջանցքը բացվի, դա լինելու է բացառապես Կարմիր Խաչի համար․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ պայմանավորվածություն կար, որ ռուսական Կարմիր Խաչի մեքենան այսօր առավոտյան պետք է անցներ Աղդամի ճանապարհով, բայց այն կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում և առաջ չի գնում: Իհարկե, ադրբեջանական կողմը դա բացատրում է Արցախի իշխանությունների դիրքորոշմամբ:
Բայց երեկվանից ադրբեջանական քարոզչական մեդիան ու նաև պաշտոնյաները (նույն Հիքմեթ Հաջիևը) անում են հայտարարություններ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել այս պայմանավորվածություններից: Օրինակ՝ «Caliber.az»-ը գրել էր, որ անգամ, եթե Լաչինի միջանցքը բացվի, դա լինելու է բացառապես Կարմիր Խաչի համար: Հաջիևն էլ ասել էր, որ սա բարի ժեստ է իրենց կողմից, բայց դա չի փոխում իրենց նախկին դիրքորոշումը:
Հայտնի է նաև, որ Արցախում մի խումբ հայեր շարունակում են հսկել ճանապարհի մոտ՝ թույլ չտալու դրա գործարկումն անգամ ռուսական կողմի համար»:

Նմանատիպ նյութեր
1181 դիտում
15:27 21-12-2022
Աշխարհը բարձրաձայնում է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի. Էդմոն Մարուքյան
1214 դիտում
11:26 22-12-2022
Լաչինի միջանցքը պիտի բացվի ըստ միջազգային բոլոր օրենքների. «Սա կարող է շրջվել հենց ընդդեմ Բաքվի»
Այս բաժնից
658 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1426 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա