Հայաստանում քաղաքական համակարգը դեռևս կայացած չէ. Վահագն Խաչատուրյան
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց» (ՔԴԵԴ) ուսումնական ծրագրի մասնակիցները:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասընթացի մասնակիցների համար հանդես է եկել «Պետության դերի ժամանակակից ընկալումները» խորագրով դասախոսությամբ:
Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է ինչպես հայաստանյան, այնպես էլ տարբեր երկրների պետական կառավարման համակարգերում առկա զարգացման միտումներին և ընդհանուր իրողություններին:
Նա ասել է, որ Հայաստանում քաղաքական համակարգը դեռևս կայացած չէ:
«Մենք էլ պետք է որոշենք, թե ինչ պետություն ենք ուզում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը: