211652_close_icon
views-count700 դիտում article-date 19:51 08-09-2023

Բաբայանը չի հասցրել սահմանված ժամկետում հաղթահարել արհեստականորեն ստեղծված խոչընդոտները․ Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել Սամվել Բաբայանի՝ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ ԶԼՄ-ների հարցումների շուրջ։

«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ ս․թ․ սեպտեմբերի 6-ին «Միասնական հայրենիք» խմբակցությունը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Անդրանիկի Բաբայանին։ Սակայն վերջին 10 տարում միայն ԱՀ քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում ԱՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով Ազգային ժողովը հետ է վերադարձրել Սամվել Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը։

Նախքան Ազգային ժողովին դիմելը, նշյալ տեղեկանքը ստանալու և այն, ի թիվս այլ փաստաթղթերի, թեկնածության առաջադրման վերաբերյալ դիմումին կցելու նպատակով Սամվել Բաբայանը ս․թ․ սեպտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանակերտ քաղաքի անձնագրային բաժին, ինչը մերժվել է հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին։

Մերժման մասին որոշումը սեպտեմբերի 6-ին սահմանված կարգով բողոքարկվել է ԱՀ վարչական դատարանում։ Սեպտեմբերի 7-ին բավարարելով հայցը՝ դատարանը ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանակերտ քաղաքի անձնագրային բաժնի որոշումը ճանաչել է անվավեր և պարտավորեցրել վերջինիս Սամվել Բաբայանի ԱՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար տրամադրել տեղեկանք՝ վերջին 10 տարում միայն ԱՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 10 տարում ԱՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ։

Դատական վճիռը նույն օրը կցվել է Սամվել Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումին և ներկայացվել Ազգային ժողով, սակայն կրկին մերժվել է՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերի փաթեթը չի ենթադրում դատական վճիռ, այլ այդ վճռի հիման վրա տրված տեղեկանք։

Հաշվի առնելով այն, որ Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետի լրանում էր սեպտեմբերի 7-ին, Սամվել Բաբայանը չի հասցրել սահմանված ժամկետում հաղթահարել արհեստականորեն ստեղծված խոչընդոտները և առաջարդրվել Հանրապետության նախագահի թեկնածու։ Սակայն առաջին հնարավորության դեպքում պատրաստ է առաջարվելու և ստանձնելու Արցախի ճակատագրի պատասխանատվությունը»։

Նմանատիպ նյութեր