211652_close_icon
views-count769 դիտում article-date 18:32 08-09-2023

Թուրքիայի և Մոզամբիկի միջև ստորագրվել է համաձայնագիր

Սեպտեմբերի 3-9 Մոզամբիկի պատվիրակության Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ռամզարդյունաբերության նախարար Հալուք Գյորգունի և Մոզամբիկի պաշտպանության նախարար Կրիստվո Արթուր Չումեի միջև ստորագրվել է «Պաշտպանական արդյունաբերության համագործակցության համաձայնագիր»։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Այն ընդգրկում է երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտներում իրականացվելիք փոխհամագործակցության ուղիները։

Պատվիրակությունների միջև հանդիպման ընթացքում  Գյորգյունը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է բարեկամ երկրների հետ կիսվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում ունեցած իր փորձով և լուծումներով։

Նմանատիպ նյութեր