1580 դիտում
12:51 16-01-2021
Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել
Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդ համաձայնագրի՝ UPT (Միջազգային դրամական տրանսֆեր) գլոբալ դրամական փոխանցումների և վճարումների հարթակն ապահովելու է երկու երկրների միջև դրամական փոխանցումները:
Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել UPT-ի գլխավոր տնօրեն Հաքան Օզաթը:
«Մենք հպարտ ենք մեր ստեղծած համակարգով, որն իրականացնելու է Թուրքիայի և Ադրբեջանի փոստային բաժանմունքների դրամական ուղիղ փոխանցումները»:
Օզաթը նշել է, որ այս համակարգի ծառայությունից օգտվելով՝ երկու երկրների քաղաքացիները կարող են արագ և շահավետ դրամական փոխանցումներ անել:
Նա հույս է հայտնել, որ այդ ծառայությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
772 դիտում
18:32 08-09-2023
Թուրքիայի և Մոզամբիկի միջև ստորագրվել է համաձայնագիր
948 դիտում
11:30 21-05-2015
Եվրամիության և Ադրբեջանի միջև կարող է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրվել
Այս բաժնից
694 դիտում
22:40 11-05-2024
Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները միասին լուսանկար են հրապարկել
577 դիտում
21:45 11-05-2024
Փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ. Արմեն Աշոտյան
703 դիտում
21:29 11-05-2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին