1171 դիտում
15:10 08-09-2023
Ալեն Սիմոնյանի թքելը խուլիգանություն չէ՞ր, Գարիկ Գալեյանի ջուր լցնելը խուլիգանությո՞ւն է․ փաստաբան․ tert.am
Tert.am-ը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են երկու արարքի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա հստակացրեց, որ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար։
«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողներն իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը, քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»,- ներկայացրեց փաստաբանը։
Գալեյանի պաշտպանը հարց բարձրացրեց, թե Ալեն Սիմոնյանի թքելը խուլիգանություն չէ՞ր, Գարիկ Գալեյանի ջուր լցնելը խուլիգանությո՞ւն է։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Գալեյանին մեղադրանք են առաջադրել թմրամիջոց պահելու համար։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է։ ՔԿ մամուլի խոսնակը հաստատել էր տեղեկությունը, սակայն հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ չէին հայտնել՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել։

Նմանատիպ նյութեր
952 դիտում
13:23 06-03-2024
Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո սրվել է, նա դիմել է հիվանդանոց. փաստաբան
2602 դիտում
21:48 18-05-2022
Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին․ ՔԿ
Այս բաժնից
670 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1444 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա