211652_close_icon
views-count781 դիտում article-date 23:12 06-09-2023

ՄԻՊ-ն ու ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 6 ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանի գլխավորած պատվիրակությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։

Մարկ Լասսմանն էլ իր հերթին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերում պաշտպանի ինստիտուտի հետ հնարավոր համագործակցությունը։

Հանդիպման շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը: 

Պաշտպանը հատուկ ընդգծել է Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու հետ կապված հաստատության աշխատակիցների հմտությունների հետագա կատարելագործման կարևորությունը:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում անցկացնելու աշխատաժողով՝ ուղղված ինչպես ՄԻՊ և ՍԴ միջև երկխոսության ամրապնդմանը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը։

Նմանատիպ նյութեր