211652_close_icon
views-count805 դիտում article-date 13:59 06-09-2023

Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Վրաստան։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության Քութայիսիի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կատսիտաձեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների համագործակցության առկա հնարավորությունների իրացման հեռանկարներին։

Երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհակալություն հայտնելով պարոն Կատսիտաձեին հրավերի համար, ընդգծել է, որ իր այցով տրվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության և քննչական մյուս մարմինների հետ նոր որակի և սերտ համագործակցության մեկնարկը։

Հանդիպումից հետո Արգիշտի Քյարամյանը շրջայց է կատարել Վրաստանի ՀՔԾ գրասենյակում, ծանոթացել վերջինիս գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին։

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Նմանատիպ նյութեր