211652_close_icon
views-count676 դիտում article-date 13:45 06-09-2023

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամը հորդորում է հաց թխող ընկերություններին պահպանել մեկ հացի համար նախատեսված քաշը

Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հորդորում է հաց թխող բոլոր ընկերություններին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, այն է՝ պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը, որը պետք է կազմի 400 գրամ, ինչպես նաև Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ ներկայացնել օրվա ընթացքում հավաքված հացի կտրոնները, որպեսզի այդ կտրոնների քանակը հաշվի առնելով հնարավոր լինի կազմակերպել հաջորդ օրվա ալյուրի մատակարարումը տվյալ ընկերությանը։

«Սեպտեմբերի 5-ին վերոնշյալ նորմերը չպահպանելու համար արդեն իսկ կասեցվել է Հեքիմյան 6ա հասցեում գործող «Գրանտ բրեադ» ՍՊԸ հացի արտադրության համար նախատեսված ալյուրի մատակարարումը։

Դիտարկումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր