211652_close_icon
views-count715 դիտում article-date 22:41 05-09-2023

Ճարտարում վաղվանից կտրամադրվեն հացի նոր կտրոններ

Ճարտարի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի´ ճարտարցիներ, քանի որ հացի կտրոնների ժամկետը լրանում է վաղը՝ 06․09․2023թ․, հենց վաղվանից կսկսենք տրամադրել նոր կտրոններ (հետևյալ օրինաչափությամբ՝ մեկ շնչին-կես հաց)։

Ժամը 10։00-ից, կտրոնները ստանալու նպատակով, կարող եք ներկայանալ քաղաքապետարան` ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերով (բնօրինակ)։

Ուշադրություն Ձեզ հետ անպայման կվերցնեք նաև հին կտրոնը (դրանք պետք է հանձնել)։

Հաց վաճառողներին էլ հորդորում ենք ավելի մեծ պատասխանատվությամբ շարունակել կատարել համապատասխան նշումները կտրոններում»։

Նմանատիպ նյութեր