Ազատության մեջ նրան կհետևեն GPS-տվիչով․ Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժը՝ թռչունների մասին
Լրագրող Նարինե Կիրակոսյանի հերթական ռեպորտաժը Մանուկ Մանուկյանի կողմից պահպանվող և բուժվող կենդանիների մասին է։
«Եթե չլինեին Մանուկի նման նվիրյալներ և կենդանաբանների, բնասերների թիմային աշխատանքը, ապա հարյուրավոր վերացող, հազվադեպ, կարմիրգրքյան կենդանիներ, թռչուններ փրկության շանս չէին ստանա։ Սեպտեմբերի 4-ին ևս մեկ վտանգված թռչնատեսակ՝ մեկ տարեկան քարարծիվ սկզբում բուժում ստացավ Մանուկ Մանուկյանի "Վտանգված և էնդեմիկ տեսակների պահպանության" հիմնադրամի թռչունների փրկության կենտրոնում, հետո նրա վրա արբանյակային տվիչ տեղադրեցին, որի միջոցով Գերմանիայի բնության պահպանության միությունը NABU-Armenia կհետևի ու դրանից հետո արդեն բաց թողեցին բնություն»,- գրում է Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․