Բոլորը մեկ հարթակում. Հանրային ՀԸ-ն բանավեճ կանցկացնի Երևանի քաղաքապետի թեկնածուների միջև
Հանրային հեռուստաընկերությունը Երևանի քաղաքապետի 14 թեկնածուի միջև մեծ բանավեճ կանցկացնի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից։
Այն տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին։
Նշեցին, որ այս տարի բանավեճն անցկացվելու է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ, նրանց միջազգային խորհրդատվությամբ։
Հավելենք, որ Երևանի քաղաքապետի 14 թեկնածուից 1-ը` «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը, կալանքի տակ է (մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ. խմբ.)։ Թե ով հանդես կգա նրա փոխարեն, դեռ հայտնի չէ։