211652_close_icon
views-count799 դիտում article-date 14:00 05-09-2023

Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են. ԿԳՄՍՆ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ՝ 5 տարվա համար:

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբերը  և լաբորատորիաները՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու նպատակով: 

Նմանատիպ նյութեր