211652_close_icon
views-count4492 դիտում article-date 20:19 03-09-2023

Հիմա հայկական զենքերով ենք խփում ու շարունակելու ենք խփել ամեն սադրանքին. Ավինյանը Շենգավիթում քաղաքական ելույթ ունեցավ

Ամեն ընտրութան ժամանակ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում ու էս անգամ հախներից եկանք, դրա համար սենց կարճ տեւեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Շենգավիթում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, գրում է NEWS.am-ը

Երեկ հանրահավաք է տեղի ունենում, այդ հանրահավաքին ասում են, որ հայաստանի Հանրապետության գոյությունը իմաստ չունի առանց Արցախի անկաության: Այսինքն՝ մենք այս երկիրը կարանք չունենանք, այսինք ասում են առհասարակ կարանք երկիր չունենանք, իմ համար էդ ականջս կտրեց, ու որ ասում էին քաղաքային ընտրություններ է, էդ էլ քաղաքական է, մեր նպատակն այս ընտրություններում շատ կոնկրետ է՝ Երեւան քաղաքը պետք է շենացնենք, մեր երեխաների կրթությունը պետք է ամենալավը լինի, որովհետեւ մեր սահմանների ամրությունը նաեւ այդ հարցերից է կախված, որովհետեւ եթե էդ խնդիրները մենք 30 տարի առաջ լուծեինք, մենք այսօր միգուցե այս խնդիրների առաջ չկանգնեինք:


Ամեն ընտրութան ժամանակ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում ու էս անգամ հախներից եկանք, դրա համար սենց կարճ տեւեց, շատ կտրուկ պատասխան տվեցինք ու մեր հայկական զենքերով, որը սկսել ենք անցած տարվանից կրել, որին կար մեծ դիմադրութություն, էդ էլ ձեզ ասեմ: Ուզում եք քաղաքական, լսեք քաղաքական ուրեմն, կար մեծ դիմադրություն, ու հիմա հայկական զենքերով ենք խփում ու շարունակելու ենք խփել ամեն սադրանքին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր