211652_close_icon

Նախագահական նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ

views-count1039 դիտում article-date 13:21 02-09-2023
Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Միջոցառման ընթացքում ընդունելության մասնակիցները դիտել են նախագահի նստավայրում կազմակերպված հայկական արժույթների պատմությանը նվիրված ցուցադրությունը և ծանոթացել հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը հայկական դրամի անցած պատմական ճանապարհին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել տոնական միջոցառմանը և իր խոսքում անդրադարձել ազգային արժույթի ստեղծման ու ներդրման պատմական դրվագներին:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է հղել Կենտրոնական բանկի ներկա ու նախկին ղեկավարությանն ու աշխատակիցներին պրոֆեսիոնալ ու նվիրված գործունեության համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր