211652_close_icon

Արցախում բազմաթիվ երեխաներ ի վիճակի չեն եղել դպրոց այցելել պայմանների բացակայության պատճառով․ Արտակ Բեգլայան

views-count928 դիտում article-date 22:15 01-09-2023
Այսօր Արցախում ևս մեկնարկեց նոր ուսումնական տարին, բայց ադրբեջանական ցեղասպանական պաշարման հարուցած բավականին ծանր պայմաններում՝ առանց բավարար գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլայանը:
 
«Բազմաթիվ երեխաներ ի վիճակի չեն եղել դպրոց այցելել՝ հագուստի, տրանսպորտի ու այլ պայմանների բացակայության պատճառով:
 
Այսօր հարազատներիցս մեկը մի դեպքի ականատես եղավ: Մայրիկը առաջին դասարանցուն ուղեկցում էր դպրոց և ճանապարհին ասաց.
 
«Բալա՛ս, պայուսակիդ մեջ մի կտոր հաց կա, երբ սովածանաս, կուտես»:
 
«Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես»,- հարցրեց երեխան...
 
Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը՝ անկախ հանգամանքներից: Այսօր կարևոր առիթ է բարձրաձայնելու արցախցի երեխաների բազմաթիվ իրավունքների սուր խախտումների մասին, որոնք աստիճանաբար անդառնալի հետևանքների են հանգեցնում», - գրել է Բեգլարյանը:

Նմանատիպ նյութեր