211652_close_icon

Խստորեն դատապարտում եմ Թալինի համայնքապետարանի կողմից կազմակերպված՝ Սուպեր Սաքոյի համերգային ծրագրի անցկացումը․ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

views-count1423 դիտում article-date 21:51 01-09-2023
Թալին համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը դատապարտել է Սուպեր Սաքոյի համերգային ծրագրի անցկացումը։

«Որպես Թալին համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, խստորեն դատապարտում եմ Թալինի համայնքապետարանի կողմից կազմակերպված՝ Սուպեր Սաքոյի համերգային ծրագրի անցկացումը։

Ադրբեջանի կողմից իրականցված սադրանքների հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, իսկ Թալինի կենտրոնական հրապարակում համերգ է։

Սա արժեհամակարգի իսպառ բացակայության արդյունք է»,- գրել է Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր