211652_close_icon
views-count1261 դիտում article-date 18:19 28-08-2023

«Շատ շնորհակալ ենք մեր թոշակները 3 անգամ բարձրացնելու համար»․ վանաձորցի կինը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Կառավարության ֆինասավորմամբ ընթացքի մեջ են Խորենացի փողոցի գրեթե 1 կմ հատվածի 2 երթեւեկելի գոտիների հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար հատկացվել է շուրջ 273 մլն դրամ:

Հրաչյա Ներսիսյան փողոցի 1,1 կմ հատվածում եւս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացվել է 314 մլն դրամ: Միջոցների շուրջ 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:

Շինաշխատանքները կավարտվեն առաջիկայում»։

Նշենք, որ Վանաձոր կատարած ացի ժամանակ վարչապետին է մոտեցել մի կին և շնորհակալություն հայտնել թոշակը բարձրացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր