211652_close_icon

Կալանավորվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետն ու եւս մի աշխատակից․ aravot.am

views-count1543 դիտում article-date 18:12 28-08-2023
Aravot.am-ի տեղեկություններով, օրերս մեկ ամսով կալանավորվել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպեր բաժնի պետ Ավետիք Սուջյանն ու օպերատիվ բաժնի եւս մեկ աշխատակից։ Նրանք այժմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում են։

Ըստ մեր աղբյուրների՝ նրանք մեղադրվում են պաշտոնեական փաստաթղթեր ոչնչացնելու մեջ։

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե։ «Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշված քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն՝ այս պահին հրապարակման ենթակա չէ»,-մեր հարցմանն ի պատասխան նշեց քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր