211652_close_icon
views-count868 դիտում article-date 12:32 28-08-2023

ՀՀ իշխանություններն փորձում են Արցախից հնչող SOS ազդանշանը խլացնել համերգներով և փառատոներով. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի իշխանությունը` պետնախարարի մակարդակով, մի քանի օր առաջ դիմել է Հայաստանի կառավարությանը` Արցախում ստեղծված ծանր իրավիճակում քաղաքական, անվտանգային, իրավական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական միջամտություն ապահովելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Արցախի խնդիրը հիմնականում հումանիտար ծանր իրավիճակի շրջանակներում է քննարկվում, սակայն դա քաղաքական, անվտանգային խնդիրների չկարգավորման հետևանք է:

Հայաստանի իշխանությունն իր` Արցախի հանձնողական քաղաքականությունը արդարացնելու համար, սիրում է վիճակագրական թվեր ներկայացնել այն մասին, թե ինչ աջակցման ծրագրեր է իրականացնում:

Բայց խնդիրը, ինչպես արդեն Արցախից են հրապարակային հնչեցնում, զուտ սոցիալական հարցերը չեն, այլ այն, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում թուրք-ադրբեջանական դաշինքին համահունչ է գործում:

Փաշինյանական վարչակարգը նախ հետ կանգնեց Արցախի քաղաքական և անվտանգային հարցերին տեր լինելուց, ապա հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչով կանաչ լույս վառեց Արցախի տոտալ շրջափակման և արցախցիների ֆիզիկական գոյության համար:

Արցախից օգնության SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանյան իշխանություններն այդ ազդանշանը փորձում են խլացնել համերգներով և փառատոններով»:

Նմանատիպ նյութեր