211652_close_icon
views-count625 դիտում article-date 10:30 02-11-2026

Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան

Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Շաքիի հայտնի դեպքից մեկ ամիս է անցել, սակայն հանրությունը մինչև այժմ չգիտի, թե սահմանագծի որ հատվածից է անցում իրականացրել ադրբեջանցի զինծառայողը և ինչ ճանապարհով է հայտնվել Շաքի գյուղում:

Այս ընթացքում ԱԱԾ տնօրենի տեղակալին հեռացրեցին, ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, բայց դեռ պարզ էլ չէ, թե նրանց հեռացումն արդյո՞ք կապված էր ադրբեջանցու գործողությունների հետ, թե այլ դրդապատճառներ ուներ:

Վստահ եմ, որ իրավասու մարմինները դեպքի մանրամասները՝ սահմանահատումից մինչև քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակում, առնվազն ընդհանուր գծերով գիտեն, բայց փորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը»,- գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր