211652_close_icon
views-count910 դիտում article-date 16:48 27-08-2023

Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Կոսովոյի շրջակա միջավայրի, տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների նախարար Լիբուրն Ալիուին

Նախարար Հակոբ Սիմիդյանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել է Կոսովոյի շրջակա միջավայրի, տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների նախարար Լիբուրն Ալիուին։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Նախարար հակոբ Սիմիդյանը ներկայացրել է շրջակա միջավայրի խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարութան կողմից իրականացվող ծրագրերը, խոսել ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումներից:

Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են մասնավորապես կլիմայական օրակարգի, պահպանվող տարածքների, անտառների, Սևանա լճի, պահպանության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներներից։ Անդրադարձ է կատարվել վտանգավոր նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման և կենսաբազմազանության պահպանության հարցերին։

Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորվում է միջազգային գործընկերներ հետ սերտ համագործակցությունը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։

Նմանատիպ նյութեր