211652_close_icon
views-count868 դիտում article-date 09:56 27-08-2023

«Քի΄մ, խոսիր Արցախի մասին, կանգնեցրե΄ք ցեղասպանությունը». հայերը ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ

ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջել են բարձրաձայնել, խոսել Արցախի մասին, թե ինչ է այնտեղ կատարվում:

Նրանք նաեւ կոչեր են հնչեցրել՝ «Բայդե΄ն, խոսիր Արցախի մասին, Քի΄մ խոսիր Արցախի մասին», «Գործե΄ք հիմա», «Բացե΄ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե΄ք ցեղասպանությունը»:

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ոստիկանության ներկայացուցիչ եւ ասել, որ անօրինական է այդ վայրում բողոքի ակցիա անցկացնելը, ինչին  ի պատասխան, ակցիայի մասնակիցներն ասել են, որ 120 հազար հայ է ցեղասպանվում Արցախում, եւ աշարհը պետք է իմանա այդ մասին:

Հիշեցնենք, որ արդեն 283 օր Արցախը շրջափակված է, այնտեղ հումանիտար ճգնաժամ է, նույնիսկ հացի խնդիր է առաջացել:

Նմանատիպ նյութեր