Գալուստ Սահակյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին. մենք պետք է հպարտ լինենք
Աշխարհահռչակ տիկին է և մենք պետք է արժանապատիվ ընդունելություն ցուցաբերենք Քիմ Քարդաշյանին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ Քիմ Քարդաշյանի շնորհիվ այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանն է: ԱԺ նախագահը նաեւ նշեց, որ մենք պետք է հպարտ լինենք դրանով. «Սիրում ենք ամենալավ բանը բամբասել, ամենավատ բանը քարկոծել, հետո լավացնել»:
Հիշեցնենք, որ ամերիկյան Reality շոուի հայտնի դեմքը նախօրեին Հայաստան է ժամանել քրոջ՝ Քլոի Քարդաշյանի, իր ամուսնու, ռեփփեր Քանյե Ուեսթի և դստեր հետ: Երեկվանից Քարդաշյանների այցը նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Այսօր Քարդաշյան քույրերը շրջել են Երևանում: