211652_close_icon
views-count919 դիտում article-date 16:05 26-08-2023

ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարն առաջին աշխատանքային օրն այցելել է Մատենադարան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանն առաջին աշխատանքային օրը՝ օգոստոսի 25-ին, այցելել է Մատենադարան։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Այնտեղ Դանիելյանին հյուրընկալել է տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհավորելով ու մաղթելով հաջողություն և արդյունաշատ աշխատանք։

Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը եղել է Ձեռագրատանը, Վերականգնման և Թվայնացման բաժիններում, Թանգարանում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը` վստահություն հայտնելով, որ նախանշված նոր ծրագրերը  մեծապես կնպաստեն այս կարևոր կառույցի զարգացմանը։

Նմանատիպ նյութեր