211652_close_icon
views-count1234 դիտում article-date 11:54 24-08-2023

Տեղեկություն կա, որ ուզում են Լաչինի միջանցքը միակողմանի բացել․ Փաշինյան

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ 400 տոննա հումանիտար բեռը դեռ սպասում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Այս մասին Կառավարության նիստին հայտատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝  իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։

Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու մասին:

Փաշինյանը հիշեցրեց, որ այս պահին էլ Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ։

Նմանատիպ նյութեր