1372 դիտում
09:20 24-08-2023
ՔՊ-ականները քարոզարշավ են անում իրենց ծանոթ-բարեկամներով․ «Ժողովուրդ»
Ժողովուրդ օրաթերթը գրում է.
«Երեկվանից մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:
Քաղաքապետի 14 թեկնածուները 24 օր շարունակ կշրջեն Երեւանի վարչական շրջաններով եւ խոստումներ կտան երեւանցիներին։
Քարոզարշավին թերեւս ամենամարտականը տրամադրված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համար Երեւանում իշխանություն պահելը կենաց-մահու հարց է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում այնքան լուրջ են տրամադրված, որ բոլոր պատգամավորներին եւ ավագանու ցուցակի անդամներին հրահանգվել է ոչ միայն ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, ամեն քայլափոխի շրջել Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ մարդաքանակ ապահովել նախընտրական քարոզարշավների ժամանակ, որպեսզի համոզեն, որ իրենք Երեւանում իսկապես մեծ ընտրազանգված ունեն:
Այլ կերպ ասած, ՔՊ-ականները քարոզարշավ են անում իրենց ծանոթ-բարեկամներով՝ տպավորություն ստեղծելով, թե քարոզարշավը մարդաշատ է:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝արդյոք ինքն արդեն նման հրահանգ ստացել է, եւ ինչ քայլեր է անում քաղաքական իշխանության պահանջները բավարարելու համար:
«Այդպիսի հրահանգ չկա, բայց կա կուսակցության վարչության որոշում՝ քարոզարշավին ակտիվորեն մասնակցելու համար։ Կուսակցական ես, պատգամավոր ես, թե այլ պաշտոնյա, կապ չունի, պետք է մասնակցես քարոզարշավին, բայց հրահանգ չկա մարդիկ բերելու: Արհեստականության էլեմենտը մեզ մոտ հավասար է զրոյի»,- ասաց նա:
Այսպիսով, ողջ պետական ապարատը լծված է քարոզարշավին, ինչպես մերժված նախկինում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
20714 դիտում
18:36 31-01-2021
Բելլա Քոչարյան. Այս պահին Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով
3457 դիտում
21:46 06-03-2017
Ստվերում մնացածներ, չկողմնորոշվածներ և ռեբրենդինգ. ո՞ր ուժն է գրագետ քարոզարշավ անում. Aravot.am
1977 դիտում
09:13 29-05-2019
ՔՊ կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է ընթանում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը