3508 դիտում
21:46 06-03-2017
Ստվերում մնացածներ, չկողմնորոշվածներ և ռեբրենդինգ. ո՞ր ուժն է գրագետ քարոզարշավ անում. Aravot.am
«Որքան էլ տարօրինակ է, ամենաշատը թարմություն բերեց Հանրապետականը»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի քարոզչական մեկնարկը նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա` սպասվում էր, որ ՀՀԿ-ն չինովնիկական և կարծրացած մոտեցումներ առաջ կբերի, բայց քարոզարշավի առաջին օրվա դրությամբ թարմությունը նկատելի էր: Կարեն Քոչարյանի համոզմամբ` սա ոչ թե ՀՀԿ-ի, այլ Կարեն Կարապետյանի մոտեցումն է.
«ՀՀԿ-ն բավականին լուրջ ուղերձ թողեց առաջին տասնյակով, որ գնում է երիտասարդացման և սերնդափոխության, որը երեկ հաստատեց հոլովակով: Հոլովակը շատ լավ է ստացվել: ՀՀԿ-ն փաստացի հասկացնում է, որ գնում է ռեբրենդինգի: Հոլովակում չկա որևէ ՀՀԿ-ական բացի Կարեն Կարապետյանից և ի դեմս Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ն գնում է ռեբրենդինգի»:
Քաղտեխնոլոգի տպավորությամբ` «փոփոխվենք, փոփոխվենք, փոփոխվենք» ուղերձը կա գրեթե բոլոր ուժերի մոտ, սակայն ՀՀԿ-ի դեպքում դա ներդրված է նաև կարգախոսի մեջ: Հետաքրքրվեցինք` արդարացվա՞ծ է արդյոք «Ռեինկարնացիա» խմբի շուրջ ստեղծված աղմուկը, մասնավորապես ՀՀԿ-ի քարոզչական հոլովակում երգելը, պարոն Քոչարյանը հարկ չհամարեց այդ հարցին անդրադառնալ` նշելով, թե այդ հարցին առավելագույնը կանդրադառնա ֆեյսբուքում:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/03/06/862565/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
832 դիտում
20:57 30-01-2025
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի
Այս բաժնից
928 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
799 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
697 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին