835 դիտում
17:06 23-08-2023
Արցախի ԱԳՆ-ն Հիքմեթ Հաջիեւին պատասխանել է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ
Քանի դեռ Հիքմեթ Հաջիեւը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Արցախ դեղորայքի վերջին մատակարարումները կատարվել են հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին։ Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ-ի թվիթթերյան հայտարարության մեջ։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Politico-ին ասել է, որ «Լաչինի ճանապարհը բաց է»: Նա ասել է, որ իր կառավարությունը ցանկանում է, որ օգնությունը հասնի ոչ միայն Լաչինի ճանապարհով Հայաստանից, այլ նաեւ ադրբեջանական Աղդամ քաղաքով, քանի որ այն «պատմականորեն Ղարաբաղը կապում է Ադրբեջանի մայրցամաքային մասի հետ» եւ «ավելի քիչ ծախսատար եւ ավելի հարմար է»։
«Ինչո՞ւ են հայերը հրաժարվում օգտագործել Աղդամի ճանապարհը։ Նրանք չեն ձգտում վերաինտեգրման, նրանք պարզապես ձգտում են անջատողականության եւ մտադիր են պահպանել իրենց ապօրինի խամաճիկային ռեժիմը Ադրբեջանի տարածքում»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր
1351 դիտում
23:36 15-03-2023
Արցախի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Հիքմեթ Հաջիևի հայտարարության
11980 դիտում
10:35 12-06-2019
Փաշինյանը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից․ Հիքմեթ Հաջիև․ «Ամերիկայի ձայն»
1352 դիտում
10:27 31-03-2022
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների շրջանակը
Այս բաժնից
460 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
760 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)