211652_close_icon

Ադրբեջանը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

views-count994 դիտում article-date 18:32 22-08-2023
Ադրբեջանական զինուժն օգոստոսի 22- ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նմանատիպ նյութեր